Մատչելիության հղումներ

Ընկերության բաժնետոմսերը կկիսվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, բայց սա չի նշանակում ԱՄՆ անվտանգային ներկայություն տարածաշրջանում. Կոստանյան


ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյան, արխիվ
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյան, արխիվ

Նախատեսվում է Հայաստանում գրանցել մի ընկերություն, որի բաժնետոմսերը կկիսվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, բայց սա չի նշանակում ԱՄՆ անվտանգային ներկայություն տարածաշրջանում։ Մենք հասկանում ենք, որ դա իրանական կողմի հիմնական մտահոգություններից է, կարծում եմ՝ այն փարատվել է, - այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում գտնվող Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

«Ես այստեղ եմ մի ուղերձով՝ Հայաստանը հաշվի է առել Իրանի մտահոգությունները, և այդ զգայուն հարցերը ներառվել են «Թրամփի ուղի» նախագծի նախնական բանակցություններում: Մեզ համար Իրան-Հայաստան սահմանի անխափան և անխոչընդոտ գործունեությունը, ինչպես նաև ապրանքների և ուղևորների տեղաշարժը անցակետերով ռազմավարական նշանակություն ունի, և մենք այս առումով որևէ խոչընդոտ չենք սպասում», - ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:


XS
SM
MD
LG