Մատչելիության հղումներ

Թրամփը ԵՄ առաջնորդներին և Զելենսկիին վստահեցրել է՝ Պուտինի հետ տարածքային հարցեր չի քննարկի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ տարածքային հարցեր չի քննարկի, հաղորդում են NBC News-ը և Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հանդիպում է Պուտինի հետ՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար, հայտնում են NBC-ի աղբյուրները։

Թրամփը նաև ասել է, որ հույս ունի օգտագործել ուրբաթ օրվա հանդիպումը՝ Զելենսկու հետ «արագ երկրորդ հանդիպում» կազմակերպելու համար։ «Շատ մեծ հավանականություն կա, որ մենք կունենանք երկրորդ հանդիպում, որն ավելի արդյունավետ կլինի, քան առաջինը», - Քենեդիի կենտրոնում լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը «պատրաստում է հողը» այդ հանդիպման համար։

Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում հանդիպում կունենա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները։ Թրամփն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հակամարտության կարգավորման շրջանակում ստիպված կլինեն տարածքներ զիջել:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG