Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում բացառել է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Ըստ Մակրոնի, Սպիտակ տան ղեկավարը պատրաստ է եվրոպացի գործընկերների հետ մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործընթացին, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի շրջանակում և դաշինքին Ուկրաինայի անդամակցության միջոցով, ինչը Ռուսաստանի գլխավոր պահանջներից է՝ խաղաղության շուրջ բանակցություններում։