ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակցի հետ, հաղորդում են Բելառուսի պետական լրատվամիջոցները։
Զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի հետԱլյասկայում կայանալիք հանդիպումից մի քանի ժամ առաջ։
«Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի՝ բարձր հարգանքի արժանի նախագահ Լուկաշենկոյի հետ» , - գրել է Թրամփը՝ իր Truth սոցիալական ցանցում, մանրամասնելով՝ զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել Լուկաշենկոյին 16 բանտարկյալների ազատ արձակման համար։
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ քննարկում է ևս 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը, ինչպես նաև Պուտինի հետ այսօր Ալյասկայում կայանալիք հանդիպումը։ «Անհամբեր սպասում եմ մեր առաջիկա հանդիպմանը նախագահ Լուկաշենկոյի հետ» , - գրել է Թրամփը:
Բելառուսական կողմը հայտնել է, որ Լուկաշենկոն Թրամփին ու նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ, «և այդ հրավերն ընդունվել է»։