Թուրքիան ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրել Սիրիայի հետ

Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիան ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրել Սիրիայի հետ՝ պարտավորվելով զենք-զինամթերք մատակարարել, անհրաժեշտության դեպքում նաև ուսումնական վարժանքներ անցկացնել՝ այդ սարքավորումների օգտագործման համար, հաղորդում է «Ռոյթերզ»-ը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Սիրիայի նոր կառավարության գլխավոր դաշնակիցներից է, հենց Անկարայի աջակցությամբ անցած դեկտեմբերին Ալ Շարաայի առաջնորդած ուժերը տապալեցին Բաշար ալ-Ասադի՝ ավելի քան քսան տարի շարունակված իշխանությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը լքել է Սիրիան, զինյալները գրավել են Դամասկոսը