Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղըզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ արձակուրդում է լինելու:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հաստատեցին՝ Ղրղըզստան է մեկնելու Գրիգորյանը:

Վարչապետի արձակուրդի որոշումից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում փոխարինելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ օգոստոսի 14-15-ին՝ Տիգրան Խաչատրյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ից հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա. «Եվրաքվեից» հակադարձում են՝ եվրաինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարության