Վրաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցություններում, Anadolu-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխելի Կավելաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Այս համագործակցությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար: Մեր երկրների հաջողության, համագործակցության, կայունության ապահովման և զարգացման առումով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ մեխանիզմը չափազանց լավ օրինակ է, թե ինչպես կարող են երկրները համագործակցել, ինչպես են այս երկրները հարգում միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - հավելել է նա:
Կավելաշվիլին նշել է Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամության կարևորությունը և ասել, որ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը