«Նրանք հիմա իմ լավ ընկերներն են». Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում արված գրառմամբ որպես «իր լավ ընկերներ» է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, ում օգոստոսի 8-ին ընդունել էր Սպիտակ տանը և փաստաթղթեր ստորագրել:

«Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են»,-հայտարարել է Թրամփը։

Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղությունը հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության համար. Փաշինյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքներով. Փաշինյանը մի շարք զրույցներ է ունեցել