Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրն այսօր դատական նիստին փոխհատուցման միջնորդություն ներկայացրեց։ Մնացականյանի ընտանիքը Նիկոլ Փաշինյանի շարասյանը ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանից, որն անցած նիստին մեղավոր ճանաչվեց, 10 միլիոն դրամ է պահանջում՝ Սոնայի գերեզմանաքարի ու հուղարկավորության ծախսերի համար։
Դատարանը, սակայն, միջնորդությունը չհասցրեց քննարկել, նիստը հետաձգվեց։ Դատարանն այսօր պետք է քններ Արամ Նավասարդյանի պատժաչափը։
Տուժողի իրավահաջորդը դատարանին միջնորդել է Արամ Նավասարդյանին որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 18-ին։
Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչված Նավասարդյանն այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ լրագրողներին։ Նա, ի դեպ, չի ընդունում իր մեղավորությունը։