Կրկին սրվել է իրադրությունը Սիրիայի հյուսիսում։ Պաշտոնական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպի նահանգում նոր բախումներ են սկիզբ առել կառավարական բանակի և սիրիացի քրդերին միավորող «Սիրիական դեմոկրատական ուժերի» միջև։
Մարտերի ընթացքում կառավարական զորքերի առնվազն մեկ զինծառայող է զոհվել։ Վերջին անգամ Ահմեդ Ալ-Շարաայի կառավարությանը հավատարիմ ստորաբաժանումները և սիրիացի քրդերի ջոկատները բախվել էին մեկ շաբաթ առաջ՝ Հալեպից ոչ հեռու գտնվող Դայր Հաֆիր բնակավայրի մերձակայքում։
Մարտական գործողությունները սկսել էին կառավարական ուժերի՝ քրդական չորս հենակետերը գրավելու փորձից հետո։