Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում վայրէջք է կատարել «Ռոսիա» հատուկ նշանակության թռիչքային ջոկատի «Տու-214» ինքնաթիռը, տեղեկացնում է BBC Russian-ը։
Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Մագադանից, սակայն հայտնի չէ, թե ովքեր են ինքնաթիռում։
Ավելի վաղը հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան Ալյասկա գալը մեկնել է Մագադան։
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով մոտ ժամը 11:00-ին (19:00 GMT, Երևանի ժամանակով 23:00 )։
Դոնալդ Թրամփը դեռ չի ժամանել Անքորիջ։