Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվականը:
Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի մասին նույն տեքստն է հրապարակել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը: