Մատչելիության հղումներ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության անդամների հետ, 2022թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության անդամների հետ, 2022թ.

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբարլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում հերքել է հաղորդումները, թե կազմակերպությունը լուծարման հանձնարարություն է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: «Սա բացարձակապես և ամբողջությամբ կեղծ լուր է», - պնդել է նա:

Ադրբեջանի նախագահական նստավայրից էլ այս մասին հարցմանը չեն պատասխանել։

Անցած ուրբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ առաջնորդների կողմից փաստաթղթերի ստորագրումից հետո համացանցում տեղեկություն էր շրջանառվել, թե Բաքվում սկսել են լուծարել «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված կազմակերպությունները։ Նույն այդ աղբյուրները պնդել էին, թե Ազիզ Ալեքբարլին «համապատասխան հրաման է ստացել նախագահի աշխատակազմից»։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարում է, թե իր առաքելությունն է պաշտպանել «Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների» իրավունքները։ Կազմակերպությունն ընդունել է «Վերադարձի հայեցակարգ», որը կոչ է անում Հայաստանին ապահովել այդ անձանց «անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձը իրենց ծննդավայր»։

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում, և «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն ընկալում է որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG