Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը այցելել է Պակիստան, հաղորդում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Այցի նպատակների և օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Իսլամաբադն ու Բաքուն վերջին տարիներին շեշտակի ամրապնդել են երկկողմ կապերն՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտում։ Անցած ամիսներին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում հայտնվեց JF-17C պակիստանյան ինքնաթիռ, որը նախագահ Իլհամ Ալիևը որակել էր «լավագույններից համաշխարհային մակարդակում»։