Մատչելիության հղումներ

Իրանում հանդիպել են Խովաևը և Արաղչին


Ռուսաստանի և Իրանի դրոշները, արխիվ
Ռուսաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով Իրանի սկզբունքային դիրքորոշմանը՝ աջակցելու խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Արաղչին ընդգծել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի երկրների կողմից, ինչպես նաև տարածաշրջանային մեխանիզմների, օրինակ՝ «3+3» ձևաչափի, կարողությունների օգտագործումը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու, համագործակցությունն ու ինտեգրացիան ընդլայնելու, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար։

Հանդիպման ընթացքում Խովաևը ներկայացրել է զեկույց՝ Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մասին և ընդգծել Թեհրանի ու Մոսկվայի միջև սերտ և շարունակական խորհրդակցությունների, փոխգործակցության և համակարգման կարևորությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG